Աղբյուր․ Միլանը 2020թ․ հունիսին նոր գլխավոր մարզիչ կունենա

Աղբյուր․ Միլանը 2020թ․ հունիսին նոր գլխավոր մարզիչ կունենա

22/12/2019 - 16:32

Ինչպես տեղեկացնում է Bild-ը՝ «Red Bull» ընկերության տնօրեններից Ռալֆ Ռանգնիկը 2020թ․ հունիսին աշխատանք կունենա իտալական «Միլանում»։ Նա կհամատեղի միանգամից երեք պաշտոն՝ զբաղեցնելով գլխավոր մարզչի, սկաուտների ղեկավարի, ինչպես նաև սպորտային տնօրենի պաշտոնը։

Ըստ աղբյուրի՝ Զվանոմիր Բոբանն ու Պաոլո Մալդինին կլքեն իրենց զբաղեցրած պաշտոնները, ովքեր «Միլանում» զբեղցնում են տեխնիկական և սպորտային տնօրենի պաշտոնները։

Ավելին՝ սպասվում է, որ 61-ամյա գերմանացի մասնագետը «Միլանում» կհայտնվի արդեն հունվար ամսին և ոչ պաշտոնական կարգավիճակով կսկսի ծանոթանալ ակումբի ներքին վարք ու բարքին և կպատրաստվի զբաղեցնել բազմաֆունցկիոնալ պաշտոնը։

Նշենք, որ Ռալֆ Ռագնիկը աշխատել է միայն գերմանական ակումբների հետ և կարիերայի իր 3 գավաթները նճավել է «Շալկե-04»-ի հետ՝ դառնալով Գերմանիայի գավաթի, Սուպերգավաթի, ինչպես նաև Լիգայի գավաթի հաղթող։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023