Աղբյուր․ «Հայտնի են ՉԼ-ի և ԵԼ-ի ձևաչափերն ու անցկացման վայրերը»

Աղբյուր․ «Հայտնի են ՉԼ-ի և ԵԼ-ի ձևաչափերն ու անցկացման վայրերը»

12/06/2020 - 01:44

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, ՈՒԵՖԱ-ն եվրագավաթային մրցաշաշերը վերսկսելու որոշում է կայացրել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Չեմպիոնների լիգան 1/4 եզրափակչից սկսած կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, իսկ 1/8 եզրափակիչ պատասխան խաղերը կանցկացվեն տանտերերի մարզադաշտում։

Եվրոպա լիգան 1/4 եզրափակչից սկսած կանցկացվի Գերմանիայում (հավանական է՝ Ֆրանկֆուրտում), իսկ 1/8 եզրափակիչները՝ հանդիպման տանտերերի մարզադաշտում։

Մրցաշարերը կանցկացվեն «ութի եզրափակիչ» սկզբունքով, այսինքն դիմկայությունները բաղկացած կլինեն մեկ խաղից։ Այս ձևաչափով հայտնի են ավելի շատ բասկետբոլային մրցաշարերը։

Իսկ ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, Եվրոպայի սուպեր գավաթի հանդիպումը կընդունի Բունդապեշտը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023