Ալ Նասրը ֆանտաստիկ ֆուտբոլով ջախջախեց Ինտեր Մայամիին 🎥

Ալ Նասրը ֆանտաստիկ ֆուտբոլով ջախջախեց Ինտեր Մայամիին 🎥

02/02/2024 - 00:02

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Քինգդոմ Արենա» մարզադաշտում «Ալ Նասրն» ու «Ինտեր Մայամին» ընկերական հանդիպում անցկացրին։

«Ալ Նասրը» պարզապես շոկի ենթարկեց ԱՄՆ-ից ժամանած մրցակցին` ջախջախելով 6:0 հաշվով։

Լուիշ Կաշտրուի թիմից փայլեց Անդերսոն Տալիսկան, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական գոլ էլ խփեցին Օտավիոն, Էմերիկ Լապորտն ու Մոհամեդ Խալիլ Մարանը։

Նշենք, որ «Ալ Նասրի» կազմից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողեց Կրիշտիանու Ռոնալդուն։

«Ինտեր Մայամիի» առաջատար Լեո Մեսսին նույնպես վնասվածք ուներ և փոխարիման դուրս եկավ միայն 83-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023