Ալ Հիլալ&Ալ Նասր – ՊՍԺ. առաջին կեսից հետո կողմերը չեն պարզում հաղթողին 🎥

Ալ Հիլալ&Ալ Նասր – ՊՍԺ. առաջին կեսից հետո կողմերը չեն պարզում հաղթողին 🎥

19/01/2023 - 22:10

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ՊՍԺ-ն ընկերական հանդիպում է անցկացնում «Ալ Նասրի» և «Ալ Հիլալի» համատեղ թիմի դեմ։

Առաջին կեսից հետո կողմերը չեն պարզում հաղթողին. գրանցվում է 2:2 հաշիվը։

ՊՍԺ-ի կազմից գոլերը խփել են Լեո Մեսսին և Մարկինիոսը, իսկ Սաուդյան Արաբիայի բոլոր աստղերի թիմի կազմից Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել։

Նշենք, որ երբ «Պարի Սեն-Ժերմենը» հաղթում էր 2:1 հաշվով, Նեյմարը 45+3-րդ րոպեին չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. արաբներին փրկեց դարպասապահ Մոհամեդ Ալ Օվայիսը։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023