ԱԼ․ 0։0-ների շարքը շարունակվում է 🎥

ԱԼ․ 0։0-ների շարքը շարունակվում է 🎥

14/10/2020 - 01:39

Հոկտեմբերի 13-ին մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրը։

C դիվիզիոնի 1-ին խմբի շրջանակում մեր թշնամու հավաքականը Ալբանիայի Էլբասան քաղաքում մրցեց Կիպրոսի հավաքականի դեմ։ Հայտնի պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշել էր փոխել նաև այս հանդիպման վայրը։

Խաղը հիմնականում անցել է հավասար պայքարում՝ ավարտվելով 0։0 հաշվով։ Նշենք միայն, որ հանդիպման 27-րդ րոպեին ազերների ավագ Կարա Կարաևը չի կարողացել հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։

Այս խմբի մյուս խաղում Լյուքսեմբուրգի հավաքականը հյուրընկալվելիս 1։2 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ։

C դիվիզիոնի 1-ին խումբը ստացավ հետևյալ տեսքը․

Լյուքսեմբուրգ – 9 միավոր

Չեռնոգորիա – 9 միավոր

Ադրբեջան – 4 միավոր

Կիպրոս – 1 միավոր

Հերթական 0։0 արդյունքը գրանցվեց D դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում կայացած Լիխտենշտեյն – Սան Մարինո խաղում։

Ֆուտբոլային գաճաճների միջև կայացած խաղում Սան Մարինոյի հավաքականն ուներ առավելություն, սակայն հանդիպման հյուրերը չկարողացան երկար դադարից հետո հաղթանակ կորզել։ Խաղն ավարտվեց գոլազուրկ՝ 0։0 արդյունքով։

Անցնող օրերի ընթացքում Ազգերի լիգայի շրջանակում արդեն 8 հանդիպում ավարտվել 0։0 հաշվով։

Վերջում հավելենք, որ Սան Մարինոյի հավաքականը վերջին անգամ պաշտոնական խաղերում միավոր վաստակել էր 2014 թվականի նոյեմբերին, երբ Եվրո-2016-ի որակավորման փուլի 4-րդ տուրում միավորը կիսեց Էստոնիայի հավաքականի հետ․ այդ ժամանակ նույնպես գրանցվել էր 0։0 հաշիվը։

D դիվիզիոնի 2-րդ խումբը խումբը 6 միավորով գլխավորում է Ջիբրալթարի հավաքականը։ Լիխտենշտեյնն ունի 4, իսկ Սան Մարիոնոյի հավաքականը՝ 2 միավոր։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023