Ալմերիան շրխկացրեց դուռն իր հետևից` ջախջախելով Կադիսին 🎥

Ալմերիան շրխկացրեց դուռն իր հետևից` ջախջախելով Կադիսին 🎥

26/05/2024 - 00:31

Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում, միմյանց դեմ մրցեցին ուժեղագույնների խումբն արդեն լքած «Ալմերիան» ու «Կադիսը»։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց. «Ալմերիան» մրցակցին ջախջախեց 6:1 հաշվով։

30-րդ րոպեին հաշիվը բացեց «Կադիսի» հարձակվող Բրայան Օկամպոն, որին տանտերերը պատասխանեցին վեց անպատասխան դիպուկ հարվածով։

Պեպե Մելի թիմից դուբլի հեղինակ դարձան Սերխիո Արիբասն ու Լուիս Սուարեսը, մեկ անգամ աչքի ընկավ Գոնսալո Մելերոն, իսկ Խոսեբա Սալդունա գրավեց սեփական դարպասը։

Նշենք, որ «Ալմերիան» տարել է ակումբի պատմության երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբի ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել է 2003 թ. մայիսի 31-ին, երբ 6:0 հաշվով հաղթել է «Խերեսին»։

Այս հաղթանակի շնորհիվ «Ալմերիան» լքեց վերջին տեղը և 21 միավորով բարձրացավ 19-րդ տեղ։ «Կադիսը», 33 միավորով, առաջնությունն ավարտեց 18-րդ տեղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023