Ալկոյանոյի ֆուտբոլիստների կատարյալ հակագրոհը Ռեալի դեմ խաղում, որը պատմական հաղթանակ պարգևեց թիմին🎥

Ալկոյանոյի ֆուտբոլիստների կատարյալ հակագրոհը Ռեալի դեմ խաղում, որը պատմական հաղթանակ պարգևեց թիմին🎥

21/01/2021 - 14:05

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում Սեգունդա Բ-ն ներկայացնող (խմբ․՝ Իսպանիայի՝ նշանակությամբ 3-րդ դիվիզիոնը) «Ալկոյանոն» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթեց «Ռեալին»՝ նվաճելով մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր։

«Ալկոյանոյի» ֆուտբոլիստները հանդիպման 110-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով, սակայն այդ փաստը չխանգարեց, որպեսզի համեստ ակումբը պատմական հաղթանակ կորզի։

Հանդիպման 115-րդ րոպեին Ալիկանտեն ներկայացնող ակումբի ֆուտբոլիստերը կայծակնային հակագրոհ իրականացրին։ Բազմաքայլ գրոհի արդյունքում հաղթական գնդակը խփեց Խուանան Կազանովան, ով օգտվեց նաև «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինի անհաշվենկատ խաղից։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023