Ալեքսանդր Հլեբ․ «Մարզումների ժամանակ ոչ ոք չէր բղավում  Մեսսիի վրա»

Ալեքսանդր Հլեբ․ «Մարզումների ժամանակ ոչ ոք չէր բղավում Մեսսիի վրա»

21/03/2020 - 12:53

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Հլեբը պատմել է, թե ինչպես է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գղավել Լեո Մեսսիի վրա․

«Մարզումների ժամանակ ոչ ոք չէր բղավում Մեսսիի վրա։ Գվարդիոլան մի անգամ բղավեց նրա վրա, իսկ Լեոն գնդակը պարզապես խփեց խոտածածկին և հեռացավ մարզադաշտից։ Խավին մոտեցավ նրան և ասաց․ «Լսո՞ւմ ես, Պեպ, նա Լեոն է, հանգիստացի՛ր»։

Եթե նա որևէ տպավորիչ գոլի հեղինակ էր դառնում, նրա մասին խոսում էին շշուկով։ Արտասահմանցիները՝ ես, Անրին, Մարկեսը, Գուդյոնսենը, շշնջում էինք միմյանց․ «Տեսա՞ր՝ «փոքրիկն» ի՞նչ արեց այսօր»։ Նրանք նույնպես աստղեր էին, սակայն Լեոյի մասին խոսում էին այդպես։

Մեսսին յուրահատուկ է։ Իհարկե, երբևէ չեմ խանդել նրան։ Բոլորը հասկանում էին, որ նա պարզապես լավագույնն է։ Լեոն արքա է»,- Հլեբի խոսքերը մեջբերում է Вацко Live YouTube-յան ալիքը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023