Ալբանիան շարունակում է հաճելիորեն զարմացնել` հյուրընկալվելիս հաղթելով Հունգարիային🎥

Ալբանիան շարունակում է հաճելիորեն զարմացնել` հյուրընկալվելիս հաղթելով Հունգարիային🎥

10/10/2021 - 01:07

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 7-րդ տուրում Ալբանիայի հավաքականը I խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Հունգարիայի ընտրանու դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում վճռորոշ դարձավ 80-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Արմանդո Բրոյայի խփած գոլը, ով նվազագույն հաշվով հաղթանակ պարգևեց Ալբանիայի հավաքականին։

Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Լեհաստան 5:0 Սան Մարինո

Անդորրա 0:5 Անգլիա

I խումբը 7-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Անգլիա – 19 միավոր
  2. Ալբանիա – 15 միավոր
  3. Լեհաստան – 14 միավոր
  4. Հունգարիա – 10 միավոր
  5. Անդորրա – 3 միավոր
  6. Սան Մարինո – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023