Ազգերի լիգա. Պորտուգալիան խաղավերջում ոչ-ոքի կորզեց Իսպանիայի դեմ խաղում 🎥

Ազգերի լիգա. Պորտուգալիան խաղավերջում ոչ-ոքի կորզեց Իսպանիայի դեմ խաղում 🎥

03/06/2022 - 00:37

Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության A դիվիզիոնի 2-րդ խմբի 1-ին տուրում Իսպանիայի հավաքականը «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեկնարկը, կարելի է ասել, անցավ պորտուգալացիների ակտիվության պայմաններում, սակայն 25-րդ «ֆուրիա ռոխան» նետվեց արագ հակագրոհի, ինչի արդյունքում Ալվարո Մորատայի ջանքերով բացեց խաղի հաշիվը։

Խփած գոլից հետո Լուիս Էնրիկեի թիմը վստահություն ձեռք բերեց ու սկսեց վերահսկել խաղի ընթացքը և հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ ուներ հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնելու լավ հնարավորություններ, սակայն տանտերերը մի քանի անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Ֆերնանդու Սանթուշի սաներն էլ պատժեցին մրցակցին չիրացված գոլային պահերի համար ու 82-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակն և ոչ-ոքի կորզեցին. աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Ռիկարդու Օրտան։

Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Նշենք, որ A դիվիզիոնի 2-րդ խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

Չեխիա 2:1 Շվեյցարիա

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023