Ազգերի լիգա․ Ֆրանսիայի հավաքականը հրապարակել է հայտացուցակը

Ազգերի լիգա․ Ֆրանսիայի հավաքականը հրապարակել է հայտացուցակը

28/08/2020 - 11:35

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր պատրաստվելու են Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության առաջին երկու տուրերին։ Աշխարհի գործող չեմպիոնները սեպտեմբերի 5-ին հյուրընկալվելու է Շվեդիայի հավաքականին, իսկ ամսի 8-ին սեփական հարկի տակ կմցրի Խորվաթիայի հավաքականի դեմ։

Դիդիե Դեշամը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ – Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Մայք Մայնյան («Լիլ»), Սթիվ Մանդանդա («Մարսել»)

Պաշտպաններ – Լուկա Դին («Էվերտոն»), Լեո Դյուբուա («Լիոն»), Լուկաս Էրնանդես («Բավարիա»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ), Կլեման Լենգլե («Բարսելոնա»), Ֆերլան Մենդի, Ռաֆայել Վարան (երկուսն էլ՝ «Ռեալ Մադրիդ»), Դայո Ուպամեկանո («Լայպցիգ»)

Կիսապաշտպաններ – Էդուարդո Կամավինգա, Ստիվեն Նզոնզի(երկուսն էլ՝ «Ռեն»), Նգոլո Կանտե («Չելսի»), Ադրիեն Ռաբիո («Յուվենտուս»), Մուսա Սիսոկո («Տոտենհեմ»), Հուսեմ Աուար («Լիոն»)

Հարձակվողներ – Վիսամ Բեն Յեդեր («Մոնակո»), Օլիվիե Ժիրու («Չելսի»), Անտուան Գրիզման («Բարսելոնա»), Ջոնաթան Իկոնե («Լիլ»), Անտոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ)

Հավելենք, որ Էդուարդո Կամավինգան, Դայո Ուպամեկանոն, ինչպես նաև Հուսեմ Աուարը հավաքական են հրավիրվել առաջին անգամ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023