Ազգերի  լիգա․ կայացավ եզրափակիչ փուլի վիճակահանությունը

Ազգերի լիգա․ կայացավ եզրափակիչ փուլի վիճակահանությունը

03/12/2020 - 20:53

Դեկտեմբերի 3-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Նիոնում, կայացավ Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Եզրափակիչ հատվածին մասնակցելու են A դիվիզիոնում իրենց խմբերում հաղթած հավաքականները։ Այդ հավաքականներն են Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի և Իսպանիայի հավաքականները։

Եզրափակիչ հատվածի կիսաեզրափակիչները կկայանան 2021 թվականի հոկտեմբերի 6-7-ին, իսկ երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումը՝ հոկտեմբերի 10-ին։

Մրցաշարի եզրափակիչ հատվածը կկայանա Իտալիայի Միլան և Թուրին քաղաքներում, իսկ կիսաեզրափակչի շրջանակում ձևավորվեցին հետևյալ զույգերը․

Իտալիա – Իսպանիա

Ֆրանիսա – Բելգիա

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023