ԱԱ-2022. Բելգիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

ԱԱ-2022. Բելգիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

10/11/2022 - 15:33

Բելգիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Սիմոն Մինյոլե («Բրյուգե»), Կոեն Կաստելս («Վոլֆսբուրգ», Գերմանիա)

Պաշտպաններ – Տոբի Ալդերվեյրելդ («Անտվերպեն»), Զենո Դեբաստ, Յան Վերտոնգեն (երկուսն էլ` «Անդերլեխտ»), Վաութ Ֆաս, Տիմոտի Կաստան, (երկուսն էլ` «Լեսթեր», Անգլիա), Արթուր Տեատե («Ռեն», Ֆրանսիա), Թոմա Մենյե («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա)

Կիսապաշտպաններ – Յանիկ Ֆերեյրա Կարասկո, Աքսել Վիթսել (երկուսն էլ` «Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Տորգան Ազար («Բորուսիա Դորտմունդ»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Լեանդեր Դենդոնկեր («Աստոն Վիլլա», Անգլիա), Ամադու Օնանա («Էվերտոն», Անգլիա), Յուրի Տիլեմանս («Լեսթեր»), Հանս Վանակեն («Բրյուգե»), Շարլ դե Կետելարե («Միլան», Իտալիա)

Հարձակվողներ – Ժերեմի Դոկու («Ռեն»), Էդեն Ազար («Ռեալ Մադրիդ»), Դրիս Մերտենս («Գալաթասարայ», Թուրքիա), Լեանդրո Տրոսար («Բրայթոն», Անգլիա), Ռոմելու Լուկակու («Ինտեր», Իտալիա), Միշի Բաթշուայի («Ֆեներբախչե», Թուրքիա), Լոյի Օպենդա («Լանս», Ֆրանսիա)

Հավելենք, որ Բելգիայի հավաքականն աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկված է F խմբում և կմրցի Խորվաթիայի, Կանադայի ու Մարոկկոյի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023