Աբրահամ Խաշմանյանի հետխաղյա մամուլի ասուլիսը?

Աբրահամ Խաշմանյանի հետխաղյա մամուլի ասուլիսը?

19/11/2019 - 13:29

Հայաստանի ազգային հավաքականը երեկ Պալերմոյում հյուրընկալվեով Իտալիայի հավաքականի՝ պարտվեց 9։1 հաշվով, ինչը հավաքականի պատմութայն ամենախոշոր հաշվով պարտւթյունն է։

Հետխաղյա մամլո ասուլիսին Աբրահամ Խաշմանյանը չպատասխանեց լրագրողներին, այլ տվեց իր մեկնաբանությունը կատարվածի վերաբերյալ․

«Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը։ Հավաքականի ղեկը ստանձնելիս ես պատկերացրել եմ, որ հնարավոր է՝ նման բան լինի ու կարելի է ասել՝ ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։

Կարծում եմ, որ սխալ է ասել, որ այսօր մենք ազգային հավաքականով էինք ներակայցել այս հանդիպմանը, այլ ներկայացել էինք ուղղակի հավաքականով, քանի որ ամբողջ ազգային հավաքականի գրեթե հիմնական կազմը խնդիրների և վնասվածքների պատճառով բացակայում էին։

Եթե ղակավարությունը որոշի, որ այս ամենի մեղքն իմն է, ես պատրաստ եմ վաղը ամեն ինչ վերջացնել։ Եթե ղեկավարությունը որոշի, որ ես պետք է շարունակեմ աշխատանքները, ապա ես ամբողջովին պետք է փոխեմ ամեն բան, որովհետև ըստ իս՝ ոչ մի բան չի համապատասխանում հավաքականին, անգամ մտածելակերպը։

Ավելացնելու ոչինչ չկա նման հաշվով պարտություններից հետո, ոչ մի պատճառաբանություն չի կարելի բերել, չեմ ցանկանում նորից կրկնվել, ասեցի այն ամենն ինչ մտածում եմ»,- եզրափակել է Խաշմանյանը։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023