Աբրահամը շարունակում է հերոսանալ. Ռոման կրկին ուժեղ էր Ատալանտայից🎥

Աբրահամը շարունակում է հերոսանալ. Ռոման կրկին ուժեղ էր Ատալանտայից🎥

05/03/2022 - 22:56

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։

Լարված պայքարում ընթացած խաղում «գայլերը» հաղթեցին 1:0 հաշվով։

Հանդիպման միակ գնդակը 32-րդ րոպեին խփեց Թեմի Աբրահամը` հաղթանակ պարգևելով հռոմեական ակումբին։

Նշենք, որ երկրորդ հանդիպումն անընդմեջ «Ռոման» հաղթում է հենց անգլիացի հարձակվող շնորհիվ։

Հավելենք, որ Թեմի Աբրահամն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 36 հանդիպման և խփեց իր 20-րդ գոլը։

Այսպիսով, Ժոզե Մոուրինիո թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 47 միավոր, շրջանցեց հենց «Ատալանտային»` բարձրանալով 5-րդ հորիզոնական։

Բերգամոն ներկայացնող ակումբը նույնպես ունի 47 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջում են «ջալոռոսիներին» և նահանջեց 5-րդ հորիզոնական։

Նշենք, որ «Ռոմայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 90+4-րդ րոպեին ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023