ԱԱ-2027-ի որակավորում. Կանանց Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց վերջին խաղում
ԱԱ-2027-ի որակավորում. Կանանց Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց վերջին խաղում
10/06/2026 - 00:53

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարն աշխարհի 2027թ. առաջնության որակավորման փուլում։

Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը C լիգայի 6-րդ խմբի վերջին` 4-րդ տուրում Վրաստանի Գորի քաղաքում կայացած խաղում 0:6 հաշվով պարտվեց Բելառուսի թիմին։

Մրցակցից դուբլ գրանցեց Անաստասիա Կովալևան, Աննա Սինյավսկայան ու Դարիա Պրոտասյուկը մեկական գոլ խփեցին, իսկ Վերոնիկա Ասատրյանը և Անի Կարապետյանը գրավեցին սեփական դարպասը։

Բելառուսի հավաքականը 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղը, Հայաստանի հավաքականը 1 միավորով վերջինն է` 3-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026