ԱԱ-2026. Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը 🎥
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդե Դեշամը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Մայք Մենյան («Միլան», Իտալիա), Բրիս Սամբա («Ռեն»), Ռոբին Ռիսեր («Լանս»)։
Պաշտպաններ` Լյուկա Դին («Ասթոն Վիլա», Անգլիա), Մալո Գյուստո («Չելսի», Անգլիա), Լյուկա Էռնանդես (ՊՍԺ), Թեո Էռնանդես («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա), Մաքսենս Լակրուա («Քրիսթալ Փելաս», Անգլիա), Մոհամեդ Կոնատե («Լիվերպուլ», Անգլիա), Ժյուլ Կունդե («Բարսելոնա», Իսպանիա), Վիլիան Սալիբա («Արսենալ», Անգլիա), Դայո Ուպամեկանո («Բավարիա», Գերմանիա)։
Կիսապաշտպաններ` Նգոլո Կանտե («Ֆեներբահչե», Թուրքիա), Մանու Կանե («Ռոմա», Իտալիա), Ադրիեն Ռաբիո («Միլան»), Ուորեն Զայիր-Էմերի (ՊՍԺ)։
Հարձակվողներ` Բրեդլի Բարկոլա, Դեզիրե Դուե, Ուսման Դեմբելե (բոլորը` ՊՍԺ), Մանես Ակլիուշ («Մոնակո»), Ռայան Շերկի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ժան-Ֆիլիպ Մատետա («Քրիսթալ Փելաս»), Մայքլ Օլիսե («Բավարիա»), Մարկուս Թյուրամ («Ինտեր», Իտալիա), Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)։
«Եռագույնները» նախքան Մունդիալը հունիսի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Կոտ դ’Իվուարի, իսկ հունիսի 8-ին` Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ։
Ֆրանսիացիներն ԱԱ-2026-ի I խմբում հունիսի 16-ին կմրցեն Սենեգալի, հունիսի 23-ին` Իրաքի, իսկ հունիսի 26-ին` Նորվեգիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml