ԱԱ-2026. Պանամայի հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Պանամայի հավաքականի հայտացուցակը 📸
26/05/2026 - 22:27

Պանամայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Քրիստիանսենը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Օռլանդո Մոսկերա («Ալ Ֆայհա», Սաուդյան Արաբիա), Լուիս Մեխիա («Նասիոնալ», Ուրուգվայ), Սեզար Սամուդիո («Մարաթոն», Հոնդուրաս)։

Պաշտպաններ` Սեզար Բլեքմեն («Սլովան Բրատիսլավա», Սլովակիա), Խորխե Գուտյերես («Դեպորտիվո Լա Գուաիրա», Վենեսուելա), Ամիր Մուրիլիո («Բեշիկթաշ», Թուրքիա), Ֆիդել Էսկոբար («Դեպորտիվո Սապրիսա», Կոստա Ռիկա), Անդրես Անդրադե (ԼԱՍԿ, Ավստրիա), Էդգարդո Ֆարինյա («Պարի ՆՆ», Ռուսաստան), Խոսե Կորդոբա («Նորվիչ», Անգլիա), Էրիկ Դեյվիս («Պլասա Ամադոր»), Ջիովանի Ռամոս («Ակադեմիա Պուերտո Կաբելիո», Վենեսուելա), Ռոդերիկ Միլեր («Թուրան», Ադրբեջան)։

Կիսապաշտպաններ` Անիբալ Գոդոյ («Սան Դիեգո», ԱՄՆ), Ադալբերտո Կարասկիլյա («Պումաս», Մեքսիկա), Կառլոս Հարվի («Մինեսոտա», ԱՄՆ), Քրիստիան Խեսուս Մարտինես («Իրոնի», Մեքսիկա), Խոսե Լուիս Ռոդրիգես («Խուարես», Մեքսիկա), Սեզար Յանիս («Կոբրեսալ», Չիլի), Յոել Բարսենաս («Մասլատան», Մեքսիկա), Ալբերտո Կինտերո («Պլասա Ամադոր»), Ասարիաս Լոնդոնյո («Ունիվերսիդադ Կատոլիկա», Էկվադոր)։

Հարձակվողներ` Իսմայել Դիաս («Լեոն», Մեքսիկա), Սեսիլիո Ուոթերման («Ունիվերսիդադ Կոնսեպսիոն», Չիլի), Խոսե Ֆախարդո («Ունիվերսիդադ Կատոլիկա»), Թոմաս Ռոդրիգես («Սապրիսա»)։

«Լոս Կանալերոսը» նախքան Մունդիալը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բրազիլիայի, հունիսի 4-ին` Դոմենիկյան Հանրապետության, իսկ հունիսի 6-ին` Բոսնիա և Հերցեգովինայի հետ։

Թոմաս Քրիստիենսենի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի L խմբում հունիսի 18-ին կմրցի Գանայի, հունիսի 24-ին` Խորվաթիայի, իսկ հունիսի 28-ին` Անգլիայի դեմ։

Պանաման աշխարհի առաջնությանը կմասնակցի պատմության մեջ երկրորդ անգամ։ Կենտրոնական Ամերիկայում գրնվող երկիրը մասնակցել է միայն ԱԱ-2018-ին` պայքարն ավարտելով խմբային փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026