ԱԱ-2026. Շոտլանդիայի հավաքականի հայտացուցակը 📸
Շոտլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Քրեյգ Գորդոն («Հարթ»), Անգուս Գան («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Լիեմ Քելի («Ռեյնջերս»)։
Պաշտպաններ` Էնթոնի Ռոլսթոն, Կիրան Թիրնի (երկուսն էլ` «Սելթիկ»), Գրանտ Հենլի («Հիբերնիան»), Ջեք Հենդրի («Ալ Իթիֆակ», Սաուդյան Արաբիա), Արոն Հիկի («Բրենթֆորդ», Անգլիա), Դոմինիկ Հայամ («Ռեքսհեմ», Անգլիա), Սքոթ Մաքենա («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Նաթան Պատերսոն («Էվերթոն», Անգլիա), Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ», Անգլիա), Ջոն Սութար («Ռեյնջերս»)։
Կիսապաշտպաններ` Ռայան Քրիսթի, Բեն Գենոն-Դոք (երկուսն էլ` «Բորնմութ», Անգլիա), Բիլի Գիլմուր, Սքոթ Մաքթոմինեյ (երկուսն էլ` «Նապոլի», Իտալիա), Ֆիդլի Կյորտիս («Քիլմարնոք»), Լյուիս Ֆերգյուսոն («Բոլոնիա», Իտալիա), Ջոն Մաքգին («Ասթոն Վիլա», Անգլիա), Քենի Մաքլին («Նորվիչ», Անգլիա)։
Հարձակվողներ` Չե Ադամս («Տորինո», Իտալիա), Լինդոն Դայքս («Չառլթոն», Անգլիա), Ջորջ Հերթս («Իփսվիչ Թաուն», Անգլիա), Ռոս Ստյուարտ («Սաութհեմփթոն», Անգլիա), Լոուրենս Շենքլենդ («Հարթ»)։
Նշենք, որ «Վանդակավոր բանակի» հայրացուցակում ընդգրկված դարպասապահ Քրեյգ Գորդոնը 43 տարեկան է։
Շոտլանդացիները նախքան Մունդիալը մայիսի 30-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Կյուրասաոյի, իսկ հույիսի 7-ին` Բոլիվիայի հետ։
Քլարկի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի C խմբում հունիսի 14-ին կմրցի Հայիթի, հունիսի 20-ին` Մարոկկոյի, իսկ հունիսի 25-ին` Բրազիլիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Էնդրյու Ռոբերտսոն, Մունդիալ-2026, Շոտլանդիայի հավաքական, Սքոթ Մաքթոմինայ