ԱԱ-2026. Նիդերլանդների հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Նիդերլանդների հավաքականի հայտացուցակը 📸
27/05/2026 - 17:07

Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Բարթ Վերբրյուգեն («Բրայթոն», Անգլիա), Ռոբին Ռուֆս («Սանդեռլենդ», Անգլիա), Մարկ Ֆլեկեն («Բայեր», Գերմանիա)։

Պաշտպաններ` Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», Անգլիա), Դենզել Դումֆրիս («Ինտեր», Իտալիա), Յորել Հաթո («Չելսի», Անգլիա), Յան Պոլ վան Հեկե («Բրայթոն»), Յուրիեն Թիմբեր («Արսենալ», Անգլիա), Միկի վան դե Վեն («Տոտենհեմ», Անգլիա)։

Կիսապաշտպաններ` Ռայան Գրավենբերխ («Լիվերպուլ»), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա», Իսպանիա), Ջասթին Կլույվերտ («Բորնմութ», Անգլիա), Տյոն Կոպմեյներս («Յուվենտուս», Իտալիա), Տիջանի Ռեյնդերս («Մանչեսթեր Սիթի»), Մարտեն դե Ռոն («Ատալանտա», Իտալիա), Գուս Թիլ (ՊՍՎ), Քվենտին Թիմբեր («Մարսել», Ֆրանսիա), Մաթս Վիֆեր («Բրայթոն»)։

Հարձակվողներ` Բրայան Բրոբի, Վութ Վեգորսթ (երկուսն էլ` «Այաքս»), Մեմֆիս Դեպայ («Կորինտիանս», Բրազիլիա), Կոդի Գակպո («Լիվերպուլ»), Նոա Լանգ («Գալաթասարայ», Թուրքիա), Դոնիել Մալեն («Ռոմա», Իտալիա), Քրիսենսիո Սամերվիլ («Վեսթ Հեմ», Անգլիա)։

«Նարնջագույնները» նախքան Մունդիալը հունիսի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Ալժիրի, իսկ հունիսի 8-ին` Ուզբեկստանի հետ։

Նիդերլանդների հավաքականն ԱԱ-2026-ի F խմբում հունիսի 15-ին կմրցի Ճապոնիայի, հունիսի 20-ին` Շվեդիայի, իսկ հունիսի 26-ին` Թունիսի թիմի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026