ԱԱ-2026. Մեսիի հերթական բենեֆիսը! Արգենտինան վստահ հաղթանակ տարավ Ավստրիայի նկատմամբ
ԱԱ-2026-ի J խմբի երկրորդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին։
«Ալբիսելեստեի» հաղթական գոլերը խփեց Լիոնել Մեսին` գրանցելով դուբլ։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը Մունդիալներում խփած գոլերի քանակը հասցրեց 18-ի` դառնալով մրցաշարի պատմության մեջ լավագույն ռմբարկուն։
38-ամյա հարձակվողը շրջանցեց Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միրոսլավ Կլոզեին, որը 16 գոլ է խփել աշխարհի առաջնություններում։
«Ինտեր Մայամիի» հարձակվողը Մունդիալ-2026-ում խփել է Արգենտինայի հավաքականի բոլոր 5 գոլերը ու գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Մեսին նախքան 9-րդ րոպեին էլ վրիպել էր 11-մետրանոցից` հարվածելով շեղ։
Աշխարհի գործող չեմպիոնը 6 միավորով J խմբի առաջատարն է` ապահովելով տեղը փլեյ-օֆֆ-ում։ Ավստրիան 3 միավորով երկրորդն է։
Խմբում միավոր չունեցող Հորդանանն ու Ալժիրը կմրցեն հունիսի 23-ին, մեկնարկը` ժամը 7:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml