ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Մարոկկոյի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդների թիմին։
Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 1:1 հաշվով։
«Նարնջագույններից» հաշիվը 72-րդ րոպեին բացեց Կոդի Գակպոն։ «Ատլասե առյուծները» պարտությունից խուսափեցին միայն 90+2-րդ րոպեին. աչքի ընկավ Իսա Դիոպը։
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հավաքականները միասին վերցրած 5 վրիպում ունեցան, բայց դարպասապահի միայն մեկ սեյվ եղավ. Յասին Բունուն հետ մղեց նիդերլանդցիների վինգեր Քրիսենսիո Սամերվիլի հարվածը։
Նիդերլանդցիներից վրիպեցին նաև Ջասթին Կլույվերտը և Քվենթին Թիմբերը։ Մարոկկացիներից նշակետից աչքի ընկնել չկարողացան Նիլ Էլ Այնաուին ու Աշրաֆ Հակիմին։
Այսպիսով, Մարոկկոյի հավաքականը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 4-ին կմրցի Կանադայի թիմի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml