ԱԱ-2026. Հոլանդը հերոսանում է` Նորվեգիային հաղթանակ պարգևելով Կոտ դ’Իվուարի դեմ խաղում 🎥
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Նորվեգիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Կոտ դ’Իվուարի թիմին։
«Վիկինգներից» 39-րե րոպեին հաշիվը բացեց Անտոնիո Նուսան։ «Փղերի» պատասխան գնդակը 74-րդ րոպեին խփեց Ամադ Դիալոն։
Թվում էր, թե հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, բայց 86-րդ րոպեին Էռլինգ Հոլանդը հաղթանակ կորզեց նորվեգացիների համար։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը Մունդիալում խփեց 5-րդ գոլը` լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրանալով երկրորդ տեղ։ Նա զիջում է միայն Լիոնել Մեսիին (Արգենտինա, 6 գոլ)։
Այսպիսով, Նորվեգիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ-ի փուլ հաղթահարեց` դուրս գալով 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Բրազիլիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml