ԱԱ-2026. Հարավային Կորեայի հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Հարավային Կորեայի հավաքականի հայտացուցակը 📸
16/05/2026 - 23:13

Հարավային Կորեայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մյոն Բո Հոնգը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Կիմ Սին Գյու («Տոկիո», Ճապոնիա), Չո Հյոն Ու («Ուլսան Հյունդայի»), Սոն Բոմ Գին («Չոնբուկ Հյունդայի Մոթորս»)։

Պաշտպաններ` Կիմ Մին Ջե («Բավարիա», Գերմանիա), Չո Յու Մին («Ալ Շարժա», ԱՄԷ), Լի Հան Բոմ («Միդտյուլան», Դանիա), Կիմ Տհե Հյոն («Կաշիմա Անտլերս», Ճապոնիա), Պակ Ջին Սեոբ («Չժեցզյան Գրինթաուն», Չինաստան), Լի Կան Հեկ («Կանվոն»), Լի Տե Սոկ («Աուստրիա Վիեննա», Ավստրիա), Սոլ Յեն Ու («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Յենս Կաստրոպ («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա), Կիմ Մուն Հվան («Տեջոն Հանա Սիթիզեն»)։

Կիսապաշտպաններ` Յան Հյոն Ջուն («Սելթիկ», Շոտլանդիա), Պայկ Սենգ Հո («Բիրմինգհեմ», Անգլիա), Հվան Իմ Բո («Ֆեյենորդ», Նիդերլանդներ), Կիմ Չժին Գյու («Չոնբուկ Հյունդայի Մոթորս»), Պե Չժու Պո («Սթոք Սիթի», Անգլիա), Օմ Չժի Սուն («Սուոնսի», Անգլիա), Հվան Հի Չհան («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Լի Դոն Հյոն («Ուլսան»), Լի Կան Ին (ՊՍԺ, Ֆրանսիա), Լի Չժե Սոն («Մայնց», Գերմանիա)։

Հարձակվողներ` Օ Հյոն Գյու («Բեշիկթաշ», Թուրքիա), Հին Մին Սոն («Լոս Անջելես», ԱՄՆ), Չժո Գյու Սոն («Միդտյուլան»)։

«Ասիայի վագրերը» նախքան Մունդիալը մայիսի 31-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Տրինիդադի և Տոբագոյի, իսկ հունիսի 4-ին` Սալվադորի հետ։

Հարավկորեացիներն ԱԱ-2026-ի A խմբում հունիսի 12-ին կմրցեն Չեխիայի, հունիսի 19-ին` Մեքսիկայի, իսկ հունիսի 25-ին` Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026