ԱԱ-2026. Իրաքի հավաքականի հայտացուցակը📸
Իրաքի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գրեհեմ Առնոլդը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Ֆահադ Թալին («Ալ Թալաբա»), Ահմեդ Բասիլ Ֆադհիլ («Ալ Շորթա»), Ջալալ Հասան («Ալ Զավրա»)։
Պաշտպաններ` Մանաֆ Յունիս, Ահմեդ Յահյա, Մուստաֆա Սադուն (երկուսն էլ` «Ալ Շորթա»), Ռեբին Սուլակա («Պորտ», Թաիլանդ), Մերխաս Դոսկի («Վիկտորիա Պլզեն», Չեխիա), Հուսեին Ալի («Պոգոն», Լեհաստան), Զայիդ Տահսին («Պախտակոր», Ուզբեկստան), Ֆրանս Դհիա Պուտրոս («Պերսիբ», Ինդոնեզիա), Ակամ Հաշեմ («Ալ Զավրա»)։
Կիսապաշտպաններ` Իբրահիմ Բայեշ («Ալ Դաֆրա», ԱՄԷ), Ամիր Ալ Ամարի («Կրակովիա», Լեհաստան), Ալի Ժասիմ («Ալ Նաժմա», Սաուդյան Արաբիա), Յուսեֆ Ամին (ԱԵԿ Լառնակա, Կիպրոս), Զիդան Իքբալ («Ուտրեխտ», Նիդերլանդներ), Մարկո Ֆարժի («Վենեցիա», Իտալիա), Կեյվին Յակոբ («Օրհուս», Դանիա), Այմար Շեր («Սպարսբորգ», Նորվեգիա), Զայիդ Իսմայիլ («Ալ Թալաբա»), Ահմեդ Քասեմ («Նեշվիլ», ԱՄՆ)։
Հարձակվողներ` Մոհանադ Ալի («Դիբա», ԱՄԷ), Ալի Յուսուֆ («Ալ Թալաբա»), Այմեն Հուսեյն («Ալ Քարմա»), Ալի Ալ Համադի («Լութոն Թաուն», Անգլիա)։
«Միջագետքի առյուծները» արդեն երկու ընկերական հանդիպում են անցկացրել` հաղթելով Անդորրային (1:0) և ոչ-ոքի գրանցելով Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի (1:1) հետ։
Առնոլդի գլխավորած թիմը նախքան Մուդնիալը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` հունիսի 10-ին մրցելով Վենեսուելայի հավաքականի դեմ։
Իրաքցիներն ԱԱ-2026-ի I խմբում հունիսի 17-ին կհանդիպեն Նորվեգիային, հունիսի 23-ին` Ֆրանսիային, իսկ հունիսի 26-ին` Սենեգալին։
Հիշեցնենք, որ Իրաքի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 40 տարի անց և պատմության մեջ միայն երկրորդ անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Գրեհեմ Առնոլդ, Իրաքի հավաքական, Մունդիալ-2026