ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց` պայքարից դուրս թողնելով Ուրուգվային 🎥
ԱԱ-2026-ի H խմբի երրորդ տուրում Իսպանիայի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Ուրուգվայի թիմին։
«Ֆուրիա ռոխայի» հաղթական գոլը 42-րդ րոպեին խփեց Ալեխանդրո Բաենան։
Այս խմբի մյուս խաղում Կաբո Վերդեի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները գոլեր չեն խփել։
H խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Իսպանիա – 7 միավոր
- Կաբո Վերդե – 3
- Ուրուգվայ – 2
- Սաուդյան Արաբիա – 2
Իսպանիան ու Կաբո Վերդեն դուրս եկան 1/16 եզրափակիչ։ Ուրուգվայը չի լինի երրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 հավաքականների շարքում և լքեց պայքարը։ Մրցելույթն ավարտեց նաև Սաուդյան Արաբիայի հավաքականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml