ԱԱ-2026. Եգիպտոսը 11-մետրանոցներով հաղթեց Ավստրալիային` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Եգիպտոսի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ավստրալիայի թիմին։
Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 1:1 հաշվով։
«Փարավոններից» հաշիվը 13-րդ րոպեին բացեց Իմամ Աշուրը։ «Ագեվազները» պատասխան գնդակը 55-րդ րոպեին խփեցին մրցակցի պաշտպան Մոհամեդ Հանիի ինքնանգոլի շնորհիվ։
Եգիպտոսցիները 11-մետրանոցներում առավոլության հասան 4:2 հաշվով։ Վճռորոշ եղան ավստրալացիների ֆուտբոլիստներ Հարի Սուտարի և Լուկաս Հերինգթոնի վրիպումները։
Այսպիսով, Եգիպտոսը հաղթահարեց Ավստրալիայի արգելքը, դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 7-ին կմրցի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml