ԱԱ-2022. Սենեգալը ծանր պայքարում հաղթեց Էկվադորին` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

ԱԱ-2022. Սենեգալը ծանր պայքարում հաղթեց Էկվադորին` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

29/11/2022 - 21:05

ԱԱ-2022-ի A խմբի 3-րդ տուրում Սենեգալի հավաքականը մրցեց Էկավդորի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, որն ավարտվեց սենեգալցիների հաղթանակով` 2:1 հաշվով։

«Տերանգայի առյուծների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Իսմայիլա Սարն ու Կալիդու Կուլիբալին, իսկ «եռագույնների» միակ գնդակը խփեց Մոյզես Կայսեդոն։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Հոլանդիա 2:0 Քաթար

A խումբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Հոլանդիա – 7 միավոր
  2. Սենեգալ – 6 միավոր
  3. Էկվադոր – 4 միավոր
  4. Քաթար – 0 միավոր

Այսպիսով, Հոլանդիայի և Սենեգալի հավաքականները նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Էկվադորն ու Քաթարը դուրս մնացին հետագա պայքարից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023