ԱԱ-2022. Արգենտինան փայլուն խաղով հաղթեց Լեհաստանին` առաջին տեղով դուրս գալով փլեյ-օֆֆ 🎥

ԱԱ-2022. Արգենտինան փայլուն խաղով հաղթեց Լեհաստանին` առաջին տեղով դուրս գալով փլեյ-օֆֆ 🎥

01/12/2022 - 00:57

ԱԱ-2022-ի C խմբի 3-րդ տուրում Արգենտինայի հավաքանը Դոհայի «974» խաղում մրցեց Լեհաստանի դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «ալբիսելեստեն» ուներ տոտալ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Լիոնել Սկալոնիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ալեքսիս Մաքալիսթերն ու Խուլիան Ալվարեսը։

Նշենք, որ առաջին կեսում 11-մետրանոցից վրիպեց Լեո Մեսսին, ում հարվածը հետ մղեց «արծիվների» դարպասպահ Վոյցեխ Շյեսնին։

Շյեսնին առհասարակ փայլուն հանդիպում անցկացրեց` կատարելով 9 սեյվ։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Սաուդյան Արաբաի 1:2 Մեքսիկա

C խումբի մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա – 6 միավոր
  2. Լեհաստան – 4 միավոր
  3. Մեքսիկա – 4 միավոր
  4. Սաուդյան Արաբիա – 0 միավոր

Այսպիսով, Արգենտինան ու Լեհաստանը նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Մեքսիկան ու Սաուդյան Արաբիան լքեցին պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023