ԱԱ-2022. Անգլիան հիանալի խաղով ջախջախեց Սենեգալին` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

ԱԱ-2022. Անգլիան հիանալի խաղով ջախջախեց Սենեգալին` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

05/12/2022 - 00:51

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Անգլիայի հավաքականը մրցեց Սենեգալի ընտրանու դեմ։

Առաջին կեսի մեծ մասում սենեգալցիները կարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ «երեք առյուծներին» և նույնիսկ մոտ էին հաշիվը բացելուն, սակայն 32-րդ րոպեին Բուլայե Դիայի` մոտ տարածությունից կատարած հարվածից հետո անգլիացիներին փրլեց դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։

Այդուհանդերձ, այդ դրվագից հետո Գարեթ Սաութգեյթի թիմը միացրեց շարժիչներն ու նախքան ընդմիջում երկու գնդալ ուղարկեց Էդուարդ Մենդիի պաշտպանած դարպասը. 38-րդ ու 45+3-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ջորդան Հենդերսոնն ու Հարի Քեյնը։

Կողմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ խաղակեսը, երբ 57-րդ րոպեին Մենդին ստիպված էր ևս մեկ գնդակ հանել սեփական դարպասից. գոլի հեղինակ դարձավ Բուկայո Սակայն։

Հանդիպման մնացած ժամանակահատվապում դաշտում հիմնականում հավասար պայքար ծավալվեց, սակայն դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։

Այսպիսով, Անգլիան վստահ խաղով 3:0 հաշվով ջախջախեց Սենեգալին` դուրս գալով մրցաշարի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի Ֆրանսիայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023