Ֆրենկի դե Յոնգ. Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել

Ֆրենկի դե Յոնգ. Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել

17/04/2019 - 17:46

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ կայացած պատասխան խաղի մասին: Հիշեցնենք, որ 2:1 հաղթելով՝ հոլանդական թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ:

«Առաջին խաղակեսում «Յուվենտուսը» ավելի լավ խաղաց և արժանիորեն առաջ անցավ հաշվի մեջ: 2-րդ խաղակեսում, բացառությամբ առաջին 5 րոպեների, մենք գերիշխում էինք և հասանք արժանի հաղթանակի: Չնայած՝ կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով:

1:1 հաշվի ժամանակ իրավիճակը նրանց համար բարդացավ: Նրանք գիտեին, որ եթե մենք խփեինք 2-րդ գոլը, ապա «Յուվեի» համար շատ դժվար կլիներ:

Դա զգացինք, ազատ տարածությունները սկսեցին ավելի շատանալ, իսկ մեր թիմը գիտի, թե ինչպես դրանից օգտվել: Մեր հարձակման գծում ստեղծագործող ֆուտբոլիստներ են և լավ ենք գործում դիրքային խաղում»,- Դե Յոնգի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022