Ֆանտաստիկ Ռամուշ! Պորտուգալիան հիասքանչ խաղով ջախջախեց Շվեյցարիային` դուրս գալով ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչ🎥

Ֆանտաստիկ Ռամուշ! Պորտուգալիան հիասքանչ խաղով ջախջախեց Շվեյցարիային` դուրս գալով ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչ🎥

07/12/2022 - 00:54

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը Լուսայիլում մրցեց Շվեյցարիայի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ պորտուգալացիները փայլուն հանդիպում անցկացրին և 6:1 հաշվով ջախջախեցին «կարմիր խաչակիրներին»։

Ֆերնանդու Սանթուշի թիմի կազմից հիասքանչ հանդիպում անցկացրեց Գոնսալու Ռամուշը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Պեպեն, Ռաֆայել Գերեյրուն ու Ռաֆայել Լեաուն։

Շվեյցարացիների միակ գոլը խփեց Մանուել Ականջին։

Այսպիսով, Պորտուգալիան նվաճեց ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում դեկտեմբերի 10-ին կմրցի Մարոկկոյի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022