Ֆաբրիցիո Ռոմանոն անդրադարձել է «Նոայի» նոր մարզաբազայի բացմանը 🎥
Աշխարհահռչակ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` անդադառնալով Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» նոր մարզաբազայի բացմանը.
««Նոա» ֆուտբոլային ակումբը ինչ-որ մեծ բան է կառուցել։
Հայաստանի չեմպիոնը բացել է նոր մարզաբազա և ներկայացրել «Նոա Պարկ» երկարաժամկետ նախագիծը, որը ներառում է նաև բոլորովին նոր` համաշխարհային մակարդակի մարզադաշտի ծրագիր։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Լուիշ Ֆիգուն։
Ընդամենը երկու տարվա ընթացքում «Նոան» հաղթել է Հայաստանի առաջնությունը, նվաճել ներքին երկու գավաթ, դարձել հայկական առաջին ակումբը, որը հասել է եվրոպական մրցաշարի փլեյ-օֆֆև, նույնիսկ, հաղթել «ԱԶ Ալկմարին»։
Շատ հավակնոտ նախագիծ է և մի ակումբ, որի մասին ֆուտբոլային աշխարհը դեռ շարունակելու է լսել»,- ասել է իտալացին։
Մայիսի 18-ին տեղի է ունեցել «Նոայի» նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Լուիշ Ֆիգու, Նոա, Ֆաբրիցո Ռոմանո