Տեխնոլոգիական լուրջ խափանում. դարպասաձողից հետ մղված գնդակը գոլ է արձանագրվել 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի «Ֆեյենորդ» – «Պորտու» (0:1) խաղում տեխնիկական լուրջ խափանում է տեղի ունեցել։
87-րդ րոպեին Ռոտերդամը ներկայացնող ակումբի հարձակվող Նաչո Ֆերիի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից, բայց գոլի արձանագրման տեխնոլոգիան այն հաշվել է որպես դարպասի գրավում։
Հանդիպումը սպասարկող բոսնիացի մրցավար Իրֆան Պելյտոն ձեռքով դաշտի կենտրոնն է ցույց տվել, բայց VAR համակարգի տեսաօգնականների միջամտությունից հետո դարպասի գրավումը չեղարկվել է։
«Պորտուն» հաղթանակից հետո 6 միավորով 20-րդ տեղ է բարձրացել։ «Ֆեյենորդը» 3 միավոր ունի և 32-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm