Վիտինիա. «Երբեք նման հզոր կազմ չենք ունեցել»
Վիտինիա. «Երբեք նման հզոր կազմ չենք ունեցել»
15/06/2026 - 13:48

Վիտինիան խոսել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ներուժի մասին, տեղեկացնում է A Bola-ն։

«Գիտենք, որ շատ ուժեղ հավաքական ունենք, որը համալրված է մեծ տաղանդներով։ Մեր խաղացողները լավագույն լիգաներում են հանդես գալիս։ Ես նույնիսկ կասեի, որ երբեք նման հզոր կազմ չենք ունեցել, բայց թղթի վրա դա դեռ ոչինչ չի նշանակում։

Մեզ աշխարհի չեմպիոն դառնալու հավակնորդ եմ համարում, քանի որ, իրոք, հզոր կազմ ունենք։ Չէի ասի, թե ֆավորիտ ենք։ Չեմ ուզում կիրառել այդ բառը։ Աշխարհի չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունն ունենք. դա պետք է ապացուցենք դաշտում»,- ասել է պորտուգալացիների կիսապաշտպանը։

«Սելեսաոն» Մունդիալ-2026-ում պայքարը կսկսի հունիսի 17-ին` K խմբի առաջին տուրում մրցելով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմի դեմ։

Կարդացե՛ք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026