Սևիլիան անչափ կարևոր հաղթանակ տոնեց Կադիսի դեմ խաղում 🎥

Սևիլիան անչափ կարևոր հաղթանակ տոնեց Կադիսի դեմ խաղում 🎥

04/01/2022 - 02:08

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» հյուրընկալվելիս մրցեց «Կադիսի» դեմ։

Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ, որը 58-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Լուկաս Օկամպոսը` հաղթանակ պարգևելով «Սևիլիային»։

Այսպիսով, «Սևիլիան» 1:0 հաշվով հաղթեց «Կադիսին», վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջնության առաջատար «Ռեալ Մադրիդին» զիջելով արդեն 5 միավոր ու մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել «արքայական» ակումբի համեմատ։

«Կադիսը» մնաց 14 միավորով և զբաղեցնում է միայն 19-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ «Կադիսի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Վարազդատ Հարոյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022