Սպերցյանն ընդգրկվել է SofaScore-ի վարկածով ՌՊԼ-ի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Հեղինակավոր SofaScore կայքը հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընգրկվել է նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Հայազգի կիսապաշտպանը 21-րդ տուրում դարձավ դուբլի հեղինակ` 2:1 հաշվով հաղթանակ պարգևելով «ցլերին» «Սպարտակի» դեմ խաղում։
Ըստ SofaScore-ի` 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ – Վիտալի Գուդիև («Ախմատ», 8)
Պաշտպաններ – Մատեո Բարաց («Կրիլիա Սովետով, 8.5 ), Իվան Կուզմիչև («Ուրալ», 7.9), Անդրեյ Սեմյոնով («Ախմատ», 7.7)
Կիսապաշտպաններ – Միրոսլավ Բոգոսավաց («Ախմտա», 7.8), Դանիլ Ֆոմին («Դինամո Մոսկվա, 8.1), Սեբաստիան Շիմանսկի («Դինամո Մոսկվա, 8), Մարիո Ֆերնանդես (ԲԿՄԱ Մոսվկա, 7.7), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար, 7.7), Դմիտրի Պոլոզ («Ռոստով», 7.6)
Հարձակվող – Արսեն Զախարյան («Դինամո Մոսկվա», 7.9)
Հավելենք, որ Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# SofaScore, Արսեն Զախարյան, ԲԿՄԱ, Դանիլ Ֆոմին, Դինամո Մոսկվա, Էդուարդ Մենդի, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Մարիո Ֆերնանդես, ՌՊԼ, Սեբաստիան Շիմանսկի