Պաշտոնական. «Ռեալը» խոշոր գումարով հարձակվող է ձեռք բերել 📸
Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել «Լևանտեի» հարձակվող Կառլոս Էսպիին, հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «Լոս Բլանկոսը» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վալենսիական ակումբին վճարել է 25 միլիոն եվրո։
Էսպին «Լևանտեում» հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 66 խաղում խփել է 20 գոլ, կատարել 2 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml