«Լիվերպուլը» պատրաստ է 93 միլիոն առաջարկել ՊՍԺ-ին
«Լիվերպուլը» հետաքրքրված է ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլյայի ծառայություններով, հայտնում է լրագրող talkSPORT-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելը մերսիսայդյան գրանդի գլխավոր նպատակն է ու պատրաստ է նրա տեղափոխության համար վճարել 80 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 93 միլիոն եվրո)։
Անգլիական ակումբում 23-ամյա ֆուտբոլիստին կազմի ուժեղացման կատարյալ տարբերակ են համարում, բայց չեն ուզում տրանսֆերի համար վճարել չափազանցված գին։
«Պարի Սեն-Ժերմենում» կարծում են, որ Բարկոլյայի արժեքը պետք է ավելի շատ լինի, քան Էլիոթ Անդերսոնինը և Մորգան Ռոջերսինը, որին «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» ձեռք են բերել համապատասխանաբար 135 և 138 միլիոն եվրոյով։
Փարիզյան գրանդն իր ֆուտբոլիստի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի 170 միլիոն եվրո։
Բարկոլյան ՊՍԺ-ում հանդես է գալիս 2023թ. օգոստոսից, 152 խաղում գրանցել է 39 գոլ ու 37 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Բրեդլի Բարկոլիա, Լիվերպուլ, ՊՍԺ, տրանսֆերներ