Պաշտոնական. Նեյմարն ավարտեց միջազգային կարիերան
«Սանթոսի» կիսապաշտպան Նեյմարն ՈՒՍՎ-ի դեմ Կոպա Սուդամերիկանայի 1/16 եզրառակիչի պատասխան խաղից (4:2) հետո հայտարարել է Բրազիլիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
«Հավաքականում մրցելույթներն ավարտելու և հրաժեշտ տալու ժամանակն է։ Ես պատմություն եմ կերտել, եղել եմ երջանիկ, տվել եմ այն, ինչ հնարավոր է եղել, նվիրել եմ կյանքս։
Դեղին մարզաշապիկի համար ներդրել եմ ողջ ուժերս` միշտ պայքարելով մինչև վերջ, բայց այլևս չեմ ուզում դա անել»,- հայտարարել է 34-ամյա ֆուտբոլիստը։
Նեյմարը Բրազիլիայի հավաքականում հանդես էր գալիս 2010թ. օգոստոսի 10-ից` 130 խաղում խփելով 80 գոլ, կատարելով 59 ասիստ։ Նա «Պենտակամպիոնների» պատմության մեջ լավագույն ռմբարկուն և ամենաշատ գոլային փոխանցում կատարած, երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։
Աստղային ֆուտբոլիստը հավաքականի կազմում 2013թ. դարձել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող, իսկ 2016թ.` օլիմպիական չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Բրազիլիայի հավաքական, Նեյմար