ՉԼ. «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» հանդիպման մրցավարական անձնակազմը
ՉԼ. «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» հանդիպման մրցավարական անձնակազմը
01/08/2026 - 11:21

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» դիմակայության առաջին հանդիպման մրցավարական անձնակազմը։

Գլխավոր մրցավար` Իվան Կրուժլյակ (Սլովակիա)։

Եզրային մրցավարներ` Բրանիսլավ Հանցկո, Յան Պոժոր (երկուսն էլ` Սլովակիա)։

Չորրորդ մրցավար` Պետեր Կրալովիչ (Սլովակիա)։

Տեսաօգնականներ` Բենյամին Բրանդտ (Գերմանիա), Անոյեն Կանագասինգամ (Շվեյցարիա)։

Իվան Կրուժլյակի գլխավորությամբ նախկինում Հայաստանի հավաքականի մասնակցությամբ երկու հանդիպում է կայացել։

Սլովակ մրցավարի գլխավորած անձնակազմը սպասարկել են Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Խորվաթիա – Հայաստան (1:0) և ԱԱ-2018-ի որակավորման փուլի Լեհաստան – Հայաստան (2:1) հանդիպումները։

42-ամյա մրցավարը 2011թ. հոկտեմբերին սպասարկել է նաև Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի Լիտվա – Հայաստան (4:0) խաղը։

«Արարատ-Արմենիա» – «Ցելյե» հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 20:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026