Մահացել է լեգենդար Ֆրանկո Բարեզին 📸
Մահացել է լեգենդար Ֆրանկո Բարեզին 📸
31/07/2026 - 10:06

66 տարեկանում կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին, լեգենդար պաշտպան Ֆրանկո Բարեզին, հայտնում է «Ռոսոներիի» պաշտոնական կայքը։

Բարեզիի մահվան պատճառները չեն նշվում, բայց, La Gazetta dello Sport-ի տվյալներով, 2025թ. նա թոքի ուռուցքի հեռացման վիրահատության էր ենթարկվել։

Ունենալով ընդամենը 176սմ հասակ` Բարեզին խաղում էր կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նա ամբողջ կարիերայում հանդես է եկել միայն «Միլանում» (1977-1997թթ.), 716 խաղում խփել է 33 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում։

Լեգենդար ֆուտբոլիստը միլանյան գրանդի պատմության մեջ երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է` զիջելով միայն Պաոլո Մալդինիին (901)։ Բարեզին «Ռոսոներիի» կազմում 20 տիտղոս է նվաճել, այդ թվում` 3 անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող, 6 անգամ` Իտալիայի չեպիոն։

Բարեզին նաև 1 գոլ է խփել Իտալիայի ազգային հավաքականում անցկացրած 81 խաղում։ Նա «Սկուադրա աձուրիի» կազմում 1982թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 1990թ.` բրոնզե մեդալակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026