Սկալոնի. «Երկու օրից 1/8 եզրափակիչում խաղալը խելագարություն է»

Սկալոնի. «Երկու օրից 1/8 եզրափակիչում խաղալը խելագարություն է»

01/12/2022 - 13:13

ԱԱ-2022-ի 3-րդ տուրում Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Լեհաստանին և C խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը` դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին` դժգոհելով փլեյ-օֆֆ փուլին պատրաստվելու համար նախատեսված նվազագույն ժամանակից.

«Ցանկանում եմ ընդգծել, որ, ըստ իս, երկու օրից 1/8 եզրափակիչում խաղալը խելագարությում է։ Դա շատ քիչ է` հաշվի առնելով այն, որ մենք խմբում զբաղեցրել ենք առաջին հորիզոնականը։

Պայմանները պատշաճ ապահովված չեն. ժամն արդեն գիշերվա երկուսն է, իսկ մենք դեռ մարզադաշտում ենք, մինչդեռ Ավստրալիան հանգստանում է։

Ի՞նչ կարող եմ ասել Ավստրալիայի մասին: Իհարկե, մենք տեսել ենք նրանց խաղը, բայց Արգենտինան ուներ այլ մրցակից և առաջ է շարժվում «խաղից խաղ» սկզբունքով։ Կդիտենք մեր հաջորդ մրցակցի հանդիպումները և կպատրաստվենք 100 տոկոսով։

Ելնելով այն բանից, թե ինչպես գործեցինք Լեհաստանի դեմ` մենք պատրաստվում ենք ավելի բարդացնել մեր խաղը ցանկացած մրցակցի համար։ Մենք կարող ենք վերլուծել ամեն ինչ, բայց գլխավորը հակառակորդի համար վտանգ ստեղծելու տարբերակ գտնելն է»,- Սկալոնիի խոսքերը մեջբերում է Ole-ն։

Նշենք, որ Արգենտինա – Ավստրալիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 3-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022