Սիթին կարևոր հաղթանակ տոնեց Վուլվզի նկատմամբ` ամրապնդվելով առաջին հորիզոնականում🎥

Սիթին կարևոր հաղթանակ տոնեց Վուլվզի նկատմամբ` ամրապնդվելով առաջին հորիզոնականում🎥

11/12/2021 - 18:31

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն ու ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։

Չնայած Պեպ Գվարդիոլայի սաներն ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն խփեցին ընդամենը մեկ գոլ։

«Քաղաքաբնակների» հաղթական գոլը 66-րդ րոպեին խփեց Ռահիմ Սթերլինգը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 38 միավոր և ամրապնդվեց առաջին հորիզոնականում` մոտակա հետապնդող «Լիվերպուլից» առաջ անցնելով 4 միավորով, որն ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումն ու կմրցի «Աստոն Վիլլայի» դեմ։

«Գայլերը» մնացին 21 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022