Ռամոս․ Եթե ուզենայի դիտավորությամբ որակազրկվել, ապա դա կանեի խմբային փուլում

Ռամոս․ Եթե ուզենայի դիտավորությամբ որակազրկվել, ապա դա կանեի խմբային փուլում

16/02/2019 - 14:26

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է այն մասին, թե իբր դիտավորյալ է դեղին քարտ ստացել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Այաքսի» դեմ առաջին հանդիպման ժամանակ։

Մեջբերում Ռամոսի հետ Marca-ի հարցազրույցից

-Սերխիո, չեք ցանկանո՞ւմ պարզաբանել այն, որ որոշները մեկնաբանում են Ձեր դեղին քարտը՝ որպես դիտավորությամբ որակազրկում։

-Դա ինձ շատ զարմացրեց, քանի որ իմ նպատակն էր խուսափել քարտից, ոչ թե որակազրկվել։

-Դուք հասկանո՞ւմ էիք, որ կարող եք ստանալ դեղին քարտ, որը կբերի մեկխաղյա որակազրկման։

-Այո, բայց ես այլ ելք չունեի։ Դա վտանգավոր հակագրոհ էր 88-րդ րոպեին, իսկ ինչպես խաղի, այնպես էլ ամբողջ հակամարտության ելքը որոշված չէր։

Հենց դրա համար էլ ես ասացի, որ խաբած կլինեմ, եթե ասեմ, որ դիտավորությամբ չեմ արել, քանի որ ես այլ ելք չունեի, քան գնալ խախտման։

Հենց դա ես նկատի ունեի, երբ ասացի, որ ֆուտբոլում ստիպված ես լինում ընդունել դժվարին որոշումներ։

-Ինչո՞ւ եք ասում, որ դա Ձեզ զարմացրեց։

-Եթե ես ուզենայի դիտավորությամբ որակազրկվել, ապա դա կանեի խմբային փուլում, օրինակ՝ «Ռոմայի» դեմ խաղում, քանի որ մենք ապահովել էինք մեր տեղը, կամ «ԲԿՄԱ»-ի դեմ խաղում, քանի որ այն ոչինչ չէր որոշում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022