Սարգիս Ադամյանը ճանաչվել է Բունդեսլիգայի տուրի լավագույն ֆուտբոլիստ
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Հոֆֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։
«Ընդամենը երկու տարի առաջ Սարգիս Ադամյանը խաղում էր չորրորդ դիվիզիոնում: Այսօր Բունդեսլիգայում նա խփեց իր առաջին գոլը «Բավարիային»», – նշված է առաջնության Twitter-յան էջում:
![](https://interfootball.am/wp-content/uploads/2019/10/GettyImages-10819030141.jpg)
Հիշեցնենք, որ Ադամյանի դուբլի շնորհիվ «Հոֆֆենհայմն» իր պատմության մեջ առաջին անգամ «Բավարիային» հաղթեց Մյունխենում։
# Բավարիա, Բունդեսլիգա, Հոֆֆենհայմ, Սարգիս-Ադամյան