Սաութհեմպտոնը պայմանագիր է կնքել Չելսիի և Ման. Սիթիի նախկին դարպասապահի հետ

Սաութհեմպտոնը պայմանագիր է կնքել Չելսիի և Ման. Սիթիի նախկին դարպասապահի հետ

07/12/2021 - 15:01

Ինչպես տեղեկացնում է «Սաութհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել արգենտինացի դարպասապահ Վիլի Կաբալյերոյի հետ։

Հատկանշական է, որ 40-ամյա դարպասապահի ու «սրբերի» միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունվարի 5-ը։

«Սաութհեմպտոնը« պարզաբանում է, որ Կաբալյերոյի հետ նման կարճաժամկետ պայմանագրի կնքումը պայմանավորված է ակուկբի մեկնարկային երկու դարպասապահների` Ալեքս Մաքարթիի և Ֆրեյզեր Ֆորսթերի վնավսածքների հետ։

Սպասվում է, որ վետերան դարպասապահը նոր ակումբի կազմում նորամուտը կնշի արդեն դեկտեմբերի 11-ին։ Այդ օրը Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «սրբերը» հյուրընկլավելիս կմրցեն «Արսենալի» դեմ։

Հավելենք, որ Կաբալյերոն նոր ակոմբին միացել է անվճար, քանի որ 2021 թ. հուլիսի 1-ից գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։

Նշենք, որ Վիլի Կաբալյերոն առավել հայտնի է «Մանչեսթեր Սիթիում», «Չելսիում», իսպանական «Մալագայում» և Արգենտինայի հավաքականում ունեցած մրցելույթների շնորհիվ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022