ՌՊԼ-ը ներկայացնող ակումբը հետաքրքրված է Հովհաննես Հարությունյանի ծառայություններով
«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, հնարավոր է, մոտ ժամանակներս փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է ռուսական ֆուտբոլին մոտ կանգնած ինսայդեր Իվան Կարպովը, 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչին»։
Աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդում։
Նշենք, որ Հարությունյանն արտասահմանյան ակումբներից հանդես է եկել Սլովակիան ներկայացնող «Միխալովցե» ակումբի կազմում` անցկացնելով 7 հանդիպում։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում Հարությունյանն անցկացրել է 22 հանդիպում` դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Բարձրագույն-խումբ, Իվան Կարպով, Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի-առաջնություն, ՌՊԼ, Սոչի, տրանսֆերներ, Փյունիկ