Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կամերունի և Քենիայի հետ

Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կամերունի և Քենիայի հետ

29/09/2023 - 13:56

Ռուսաստանի հավաքականն առաջիկա օրերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի։

Նախ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը հայտարարեց, որ հոկտեմբերի 12-ին իրենց ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի Կամերունկ ընտրանու հետ։

Սեպտեմբերի 28-ին ТАСС գործակալությունը տեղեկացրեց, որ Ռուսաստան – Կամերուն հանդիպումը կկայանա Մոսկվայի «ՎՏԲ Արենա» մարզադաշտում։

Հոկտեմբերի 16-ին էլ Ռուսաստանի հավաքականը Թուրքիայում կմրցի Քենիայի ընտրանու դեմ։

Այդ տեղեկությունը հաստատել է Քենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բարի Օթիենոն.

«Ընկերական հանդիպման անցկացման կազմակերպչական բոլոր հարցերը համաձայնեցված են։

Հանդիպումը կկայանա Անթալիայի Titanic Mardan Sports Complex հյուրանոցային համալիրի մարզադաշտում։

Մենք այլ տարբերակներ չենք էլ դիտարկել և անմիջապես համաձայնել ենք ընկերական հանդիպումն անցկացնել Թուրքիայում»,- Օթիենոյի խոսքերը մեջբերում է Sport24-ը։

Հավելենք, որ Titanic Mardan Sports Complex հյուրանոցային համալիրի մարզադաշտը տեղավորում է 7428 հանդիսական։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով 2022 թ. մարտից հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովոնու ներքո անցկացվող մրցաշարերից և չի կարողանում անցկացնել միջազգային հանդիպումներ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023