Ռիչարլիսոնը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Ռիչարլիսոնը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

30/06/2022 - 11:17

«Էվերտոնի» հարձակվող Ռիչարլիսոնը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբն անցնող օրերին ակտիվ բանակցություններ է վարել «իրիսների» հետ` այդ ընթացքում տրանսֆերի հարցում համաձայնության հասնելով թե՛ «Էվերտոնի» և թե՛ բրազիլացի ֆուտբոլիստի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` միայն ժամանակի հարց է, թե «խցանները» երբ վերջնական ավարտին կհասցնեն գործարքը։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հաստատում է, որ «Տոտենհեմը» 25-ամյա ֆուտբոլիստի գործարքի դիմաց կվճարի 70 մլն եվրո, իսկ նրա հետ կկնքի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ գործարքն իրականացրել է Ռիչարլիսոնի գործակալ Ֆրենկ Թիմբրոլին։

Նշենք, որ այս գործարքը դառնալու է «Տոտենհեմի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։

Մինչ այս պահը լոնդոնյան ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը Տանգույ Նդոմբելեի գործարքն է։ «Խցանները» 2019 թ. ամռանը ֆրանսիացի կիսապաշտպանի դիմաց «Լիոնին» վճարեց 60 մլն եվրո։

Հավելենք, որ Ռիչարլիսոնը «Էվերտոնի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 152 հանդիպում` դառնալով 53 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022